ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 19-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12 % է, վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է
10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 19-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: