
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52285101 ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՊՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. մայիսի 29-ին ժամը 10.30-ին Կենտրոնական բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52285101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Պարտատոմսերի թողարկման ծավալը կկազմի 1 000 000 000 (մեկ միլիարդ):
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում: Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը թողարկման ծավալի 20%- ից ոչ ավել: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: