Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ -ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱՌՅՈՒԾ» ՆՈՐ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
20/05/2009 10:15
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ -ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱՌՅՈՒԾ» ՆՈՐ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Այսօր` մայիսի 20-ին, ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում  թողարկել է  արյուծ    պատկերող ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջագծով մակագրված են  համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա առյուծի    պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է առյուծ  կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «LEO» և «ЛЕВ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Դարձերեսի դաշտի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.    

Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը        ոսկի, 9000
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69