ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՊՐԻԼԻ 27-ԻՑ ՄԱՅԻՍԻ 3-Ը ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 17 ՄԻԼԻՈՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 17 մլն ԱՄՆ դոլար:
Ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը չի փոխվել, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը աճել է 4.6 միլիոն դոլարով: