ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21 ԲԱՆԿ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում գործող 22 առևտրային բանկերից 21-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են, ընդ որում 50℅-ից ավել մասնակցությամբ բանկերի թիվը 2009թ. մայիսի 31-ի դրությամբ կազմել է 12, իսկ 95℅-ից ավել մասնակցությամբ բանկերի թիվը կազմել է 10: ՀՀ բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2009թ. մայիսի 31-ի դրությամբ կազմել է 68℅: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարին այս ցուցանիշը կազմել էր 67,7℅, իսկ փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում` 67,4℅:
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործում են 25 վարկային կազմակերպություն, որոնցից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ ընկերություններ են, և 12 ապահովագրական ընկերություններ, որոնցից 9-ն են օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ: Վարկային կազմակերպությունների հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2009թ. մայիսի 31-ի դրությամբ կազմել է 67,9℅: