ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ Կենտրոնական Բանկը տեղեկացնում է, որ 2009թ. ապրիլի 30-ին ժամը 10.30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36052110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 7.50%, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային:Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: