ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2009թ. մայիսի 08-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կազմում է 700 000 000 դրամ, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 8.50%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. մայիսի 08-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: