ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2009թ. մայիսի 07-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36052110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը` 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը կկազմի 7.50%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. մայիսի 07-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: