ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 23/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի, եվրոյի և ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 387,03 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2,30 դրամով և կազմել 643,40 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.69 դրամով և կազմել 579,69 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13,44 դրամ մեկ ռուբլու դիմաց: