Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
28/04/2009 16:11
Կիսվել

«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի, "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 29.06.04թ. Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող օրենքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջների.
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, այսուհետ` Մրցույթ` 2009թ.-ի  տարեկան ֆինանսական հաշվետվության ստուգաքննում (աուդիտ) իրականացնելու նպատակով:
Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաք Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում:
Մրցույթի հայտերը "Կոնվերս բանկ" ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2009թ.-ի մայիսի 28-ը, ժամը` 16:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ:
Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն և/կամ անգլերեն, իսկ օտարերկրյա մասնակիցները կարող են փաստաթղթերը ներկայացնել անգլերեն լեզվով: Մրցութի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով: Բնօրինակի և կրկնօրինակի վրա գրվում են համապատասխանաբար "Բնօրինակ" "Կրկնօրինակ" բառերը, միաժամանակ, ծրարի վրա պետք է կատարվեն Մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման վայրի հասցեն, Մրցույթի անվանումը, "Մրցույթի պայմաններ" և "Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը" գրառումներ, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`

  • առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
  • ՀՀ տարածքում գործող բանկերում աուդիտի անցկացման փորձ,
  • Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ

Այլ երկրներում գործող աուդիտորական կազմակերպությունների ընտրության պայմաններն են`

  • միջազգային ճանաչում,
  • եկամտաբերության մակարդակ,
  • պատկանելիությունը միջազգային ճանաչում ունեցող առաջին տասը աուդիտորական կազմակերպությունների շարքին,
  • անցումային տնտեսությամբ երկրներում աուդիտի անցկացման փորձ

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն`

  • Բանկի կողմից հաստատված "Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգով" սահմանված փաստաթղթերը,
  • աուդիտի աշխատանքերին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին (որակավորման համապատասխան սերտիֆիկատների պատճենները),
  • աուդիտի իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրարի մասին` ըստ ցուցադրական նյութերի,
  • աուդիտի աշխատանքային արժեքը (յուրաքանչյուր կետերում ներկայացվող աշխատանքների փուլերի և տեսակների համար առանձին-առանձին)` ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը,
  • լրացուցիչ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության:

Բանկի խորհուրդը մինչև Մրցույթի հաղթողին ճանաչելու օրը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Աուդիտի աշխատանքները պարունակում են.

  1. 2009թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների /Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը:
  2. 2009թ.-ի կիսամյակային ֆինանսական հաշվետվության ստուգաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն հուլիսի 15-ից ոչ ուշ: 2009թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:
  3. 2009թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության Աուդիտորական եզրակացությանը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 5-ը:
  4. 2009թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվություն /Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավական ուժը:
  5. Աուդիտն առնվազն պետք է ընդգրկի.
    ա/ բանկի հաշվապահական հաշվառման վարման արժանահավատության ստուգում,
    բ/ բանկի ֆինանսական և ներդրումային գործունեությունը ՀՀ Բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի հետ համապատասխանության ստուգում,
    գ/ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը` առկա վիճակը, թերությունները, զարգացման կոնկրետ առաջարկությունները,
    դ/ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
    ե/ Բանկում գործառնական ռիսկի մակարդակի վերլուծությունը,
    զ/ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման, կիրառման և արդյունավետության մակարդակի գնահատում:
  6. Աուդիտի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային որակավորում և/կամ բանկերում աուդիտի անցկացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
    Մրցույթի հաղթող կճանաչվի աուդիտի անցկացման լավագույն մեթոդական, տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական պայմաններ առաջարկած մասնակիցը
  7. աուդիտի իրականացման առավելագույն արժեքը կազմում է 12,0 մլն ՀՀ դրամ գումար ներառյալ ԱԱՀ:

Մրցութային հայտերը բացվելու են բանկի "Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգով" սահմանված գործառնությունների իրականացման համար ստեղծված հանձնաժողովի /այնուհետև` Հանձնաժողով/ հատուկ նիստում` 2009թ.-ի հունիսի 1-ին, ժամը` 16:00, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրվում են Բանկի Հանձնաժողովի նախագահի կողմից: Մրցութային հայտեր ներկայացրած անձինք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցութային հայտերի բացման Բանկի Հանձնաժողովի նիստին:

Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2009թ. հունիսի 30-ը:
Մրցութային հայտեր ներկայացրած անձինք կարող են անվճար ստանալ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից "Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կանոնակարգի պատճենը, ինչպես նաև ծանոթանալ դրան ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Վերոհիշյալ կանոնակարգի էլեկտրոնային տարբերակը առկա է նաև բանկի ինտերնետի պաշտոնական կայքում:
Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6