30/04/2011 18:11
ԴՈԼԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԺԵՎՈՐՎԵԼ
2011թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.2% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (ապրիլի 1-29-ի դրությամբ) 1.5% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Պաշտոնական տվյալների համաձայն` 2011թ. ապրիլին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 5.0% և 3.7%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված` համապատասխանաբար 4.2% և 3.7%-ի դիմաց:
2011թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 373.82 դրամ, ինչը 5.2%-ով ցածր է 2010թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (394.53 դրամ):
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
14:24 29/09/26
