09/02/2011 15:15
ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Այսօր մեր քաղաքացիները շարունակում են առավել շատ վստահել ամերիկյան արժույթին, քան ազգային դրամին: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2010 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 64,3%: Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 79,6%:
Նշենք նաև, որ 2010 թվականի վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն այս նույն ժամանակահատվածում կազմել է 56.6%, իսկ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ կազմել է 42.8%:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
10:50 22/10/26
10:30 22/10/26
