30/11/2010 17:38
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է 0,3%-ՈՎ
2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (նոյեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 1.6% և 0.3% հավելաճ: 2010թ. նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 7.5% հավելաճին զուգընթաց, հաշվարկային փոխարժեքը նվազել է 5.0%-ով (ՀՀ դրամն արժևորվել է):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 4.5% և 25.7% հավելաճ: 2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.51 դրամ, ինչը 6.6 %-ով ցածր է 2009թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (387.08 դրամ):
22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
Արծաթ
765.23
-36.68
19:11 22/06/26
18:26 22/06/26
17:50 22/06/26
