ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 06.09.2010-12.09.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 13463.53 (+138.25), բացթողնման գին` 14634.27 (+150.27), ԱՐԾԱԹ` գնման գին` 209.43 (+9.16), բացթողնման գին` 227.64 (+9.96), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16593.25 (+178.15), բացթողնման գին` 18036.14 (+193.64), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 5536.69 (+242.26), բացթողնման գին` 6018.14 (+263.32):