Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2 ՏԱՐԻՆ
24/01/2011 13:26
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2 ՏԱՐԻՆ

Այսօր` հունվարի 24-ին, լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության երկու տարին: Այդ կապակցությամբ  Ֆինանսական հաշտարարը հրավիրել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում ամփոփվեցին Գրասենյակի գործունեության արդյունքները, ներկայացվեց Գրասենյակի կողմից ընդունած բողոքների և քննած պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց 2010թ.-ին իրականացրած ծրագրերին և 2011թ.-ի սպասվելիք միջոցառումներին:

Ինչպես ասուլիսի շրջանակներում նշեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` 2010 թվականին արձանագրվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար կարևոր մեկ փաստ. ըստ ՀՀ ԿԲ կողմից կատարված հարցումների` հանրությունը վստահություն ունի Ֆինանսական հաշտարարի նկատմամբ, և իր երկու տարվա գործունեության արդյունքներով Գրասենյակը ձեռք է բերել զգալի ճանաչվածություն: Մասնավորապես, ԿԲ-ն արձանագրել է, որ վիճակագրական հարցումներին մասնակցածների 99%-ը տեղյակ է Հաշտարարի գործունեությանը: Միևնույն ժամանակ, 96%-ը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում դիմել Հաշտարարի գրասենյակին: Փիրուզ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ 2010 թվականին 2009 թվականի համեմատությամբ Գրասենյակին ներկայացված բողոքների ընդհանուր քանակը կրկնապատկվել է:

Ներկայացված վիճակագրության համաձայն, 2010 թվականին Գրասենյակի կողմից քննված գործերի 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ընդհանուր առմամբ, 2010 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է ներկայացվել շուրջ 650 բողոք, որոնցից 110-ը` գրավոր: Հատկանշական է, որ 2010 թվականի ընթացքում հաճախորդներին տված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է 28 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ 2009թ.-ին Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը հայտարարել է իր որդեգրած սկզբունքի մասին, այն է` վեճը լուծել կողմերի հաշտեցման, այլ ոչ թե պարտադիր բնույթ կրող որոշման կայացման միջոցով: 2010թ.-ին ևս առաջնորդվելով այս սկզբունքով` Հաշտարարի գրասենյակի գործունեության արդյունքում հաշտեցման միջոցով հաճախորդներին հատուցվել է ավելի քան 17մլն. ՀՀ դրամ, որը կազմում է հօգուտ հաճախորդի լուծված գործերի 59.09%-ը: Մնացած դեպքերում Հաշտարարը կայացրել է պարտադիր կատարման որոշումներ:

Միջոցառման ընթացքում  հրապարակվեցին նաև  2010թ.-ին «Լավագույն համագործակցող» ճանաչված ֆինանսական կազմակերպությունների անունները, և  վերջիններիս հանձնվեցին համապատասխան վկայագրեր: Այսպես, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Լավագույն համագործակցող» ճանաչվեցին 5 ֆինանսական կազմակերպություններ` 3 բանկ («ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Բիբլոս Բանկ Արմենիա») և 2 ապահովագրական ընկերություն («Ինգո Արմենիա», «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»):  

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են: 

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37