ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 30/04/09
2009թ. ապրիլի 30 – ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36052110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 193 000 000 դրամ, այդ թվում ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 75 000 000 դրամ և բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 128 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 13.00%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.8514 %:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:
www.cba.am