Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
IFC-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ՀԱՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
13/10/2010 14:48
Կիսվել

IFC-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ՀԱՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից պատրաստված նոր հաշվետվության մեջ մատնանշվում են այն քայլերը, որոնք Հայաստանի կառավարութունը կարող է իրականացնել` խթանելու լիզինգի ոլորտի աճը, որն իր հերթին կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են IFC-ի հայաստանյան գրասենյակից` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով IFC-ի ՙՀայաստանի բանկային համակարգի զարգացման՚ ծրագրի կողմից մշակված հաշվետվության մեջ նշվում է, որ դադարեցնելով լիզինգի նպատակով ներկրված ապրանքների վրա ավելացված արժեքի հարկի կիրառումը, կառավարութունը կօգնի խթանելու լիզինիգի ոլորտի ընդլայնումը: Այլ առաջարկությունները վերաբերում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարելավմանը և լիզինգի հետագա խթանմանը փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում:

Լիզինգը, որը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում ներկայումս ավելի թույլ է զարգացած, մեծապես կօժանդակի փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք զգալի բաժին ունեն  Հայաստանի տնտեսության մեջ:

«Լիզինգը կարող է նպաստել փոքր ընկերությունների աճին, որոնք չունեն բանկային վարկից օգտվելու համար անհրաժեշտ գրավի առարկա և այդ պատճառով ավանդական բանկային ֆինանսավորումը նրանց համար դժվար հասանելի է», – ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը, – «Այս հաշվետվության մեջ մատնանշվում են որոշակի հստակ քայլեր, որոնք կառավարությունը կարող է ձեռնարկել լիզինգի ոլորտի աճը խթանելու համար»:

IFC-ն աջակցում է Հայաստանում լիզինգի զարգացմանը նպատակային ներդրումների և խորհրդատվության համադրության միջոցով: 2003թ. IFC-ն հանդիսացել է ԱԳԲԱ Լիզինգ-ի ` Հայաստանում առաջին լիզինգային ըկերության համահիմնադիրներից մեկը, կատարելով ներդրում կապիտալի մեջ և տրամադրելով երկարաժամկետ հիմնական վարկ: Ավելի վաղ այս տարի IFC-ն ԱԳԲԱ Լիզինգ-ին տրամադրել է 3 մլն ԱՄՆ դոլարի վարկ` աջակցելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը:

IFC-ն` Հայաստանի  անդամակցությունից ի վեր 1995 թվականին, ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող 18 ծրագրերում, ներառյալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրության ոլորտը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը: IFC-ն խորհրդատվական ծառայությունների ծրագրերի միջոցով մատուցել է նաև խորհրդատվություն` ուղղված ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և ենթաօրենսդրական դաշտի պարզեցմանը: 2010թ. ֆինանսական տարում IFC-ն հասավ Հայաստանում իր ներդրումների բարձրակետին` 35 մլն ԱՄՆ դոլարի հասնող ընդհանուր պարտավորվածություններ ֆինանսական, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների վեց ծրագրերում:

IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության և Նիդեռլանդների կառավարության հետ գործընկերությամբ: 

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք  աղքատությունից խուսափելու և կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ` տրամադրելով ֆինանսավորում, որով աջակցում ենք գործարարներին ավելի ու ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու և  ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներից և տրամադրելով խորհրդատվական և ռիսկերի կառավարման ծառայություններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի:

 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11