11/02/2011 16:33
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 20.8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 35.6 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.6 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ հաշվետու շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատությամբ հայաստանյան բանկերը գրանցել են դրամով տրամադրված վարկերի ծավալների աճ և դոլարով տրամադրված վարկերի ծավալների անկում:
Նշենք, որ հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 18.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.4 մլն ԱՄՆ դոլար:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
