ՄԵԿ ՇԱՎԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈԼԱՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2,6 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 25.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատությամբ դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 3,4 մլրդ դրամով (21%-ով), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2,6 մլրդ դրամով (10%-ով) :
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում` սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 28.4 մլն ԱՄՆ դոլար: