ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հունիսի 4-ին Կիևում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին: