
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 505 ՄԼՆ 133 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26032118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 505 մլն 133 հազար դրամ, որից մրցակցային` 505 մլն 133 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 505մլն 133 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 664 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6378 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4997 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: