ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` hուլիսի 6-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52057112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկըª 1 մլրդ 600 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 915 826 129 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0900 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4994 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր և գանձապետական պահառուն: