ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205C111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 461 մլն 982 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 361 մլն 982 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 912 105 141 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5306 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 9 դիլեր և գանձապետական պահառուն: