ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52062120 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 546 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 56 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 366 711 431 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6453 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 10.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: