ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ 07/09/10
Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել 29 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT29293113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 355 մլն 715 հազ. դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 236 մլն 715 հազ. դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 936 243 517 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0765 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.3000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: