ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 5.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Փետրվարի 8-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 890 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 200 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 690 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 049 407 095 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2777 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել 6 գործակալ: