ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ 08/09/20
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 178 մլն 983 հազ. դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 724 427 651 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.7600 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: