ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` այսօր` նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26095115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 019 մլն 030 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 879 մլն 030 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 140 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 961 127 723 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: