
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 7 ՄԼՐԴ 433 ՄԼՆ ԴՐԱՄ
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 433 մլն 662 հազար դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 826 մլն 212 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 607 մլն 450 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 469 441 271 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.4752 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5777 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: