ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 7 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 22 քննություն, որոնց արդյուքներով տրվել 173 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 10.01.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 369 հաշվապահ: