ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 4 ՄԼՐԴ 580 ՄԼՆ ԴՐԱՄ
Հունվարի 11-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 580 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 330 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 548 726 082 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8539 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: