ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 30 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել 30 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT30105116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 95 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 85 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 949 908 764 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0399 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.1488 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: