ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26136117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 122 մլն 608 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 922 մլն 608 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 959 682 333 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3100 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: