
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26153112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 942 884 407 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե րությունը 11.9819 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ յունը` 12.1000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր