ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT18194116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 114 մլն 257 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 914 մլն 257 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 973 243 164 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8550 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: