Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
15/04/2011 15:18
Կիսվել

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ

Այսօր` ապրիլի 15-ին, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացրել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը` ուղղված գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարների նվազեցմանը: Այսպես, ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 23-ին) սահմանվում է, որ հարկվող եկամուտը որոշելիս վարձու աշխատողների համախառն եկամտից նվազեցվում են գործատուների կողմից իրենց առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ապահովագրավճարները նվազեցվում են եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչեւ տասը հազար դրամի չափով:
Նախքան վերոնշյալ օրենսդրական փոփոխության իրականացումը գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարների գումարները վարձու աշխատողների համար համարվում էին հարկվող եկամուտներ, իսկ գործատուները պարտավոր էին այդ եկամուտների մասով հանդես գալ որպես հարկային գործակալ, այսինքն` հաշվարկել, պահել եւ պետական բյուջե վճարել եկամտահարկի համապատասխան գումարները: Նախկինում գործող օրենսդրությունը չէր նպաստում, որպեսզի գործատուները ապահովագրավճարներ կատարեին իրենց աշխատակիցների առողջության պահպանության նպատակով:
Կատարված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, որ եկամտի ստացման յուրա-քանչյուր ամսվա հաշվով մինչեւ տասը հազար դրամի չափով գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները եկամտահարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ (հարկման ոչ ենթակա եկամուտներ), ինչը նաեւ նշանակում է, որ գործատուներն ազատվում են այդ չափի սահմաններում վարձու աշխատողների օգտին կատարված ապահովագրավճարներից եկամտահարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորությունից:
AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57