ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 15-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 825 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 480 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 345 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 552 527 146 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.1710 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4800 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: