
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ՊԿՊ-ՆԵՐ` 39 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39158116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 804 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 704 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 928 447 490 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.1627 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.6597 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: