
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 4 մլրդ 405 մլն 935 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 039 083 988 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.7600 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: