ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` ապրիլի 19-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 365 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 405 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 960 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 686 266 376 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4633 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.6800 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: