
ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 17 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 17 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT17152115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 990 մլն 189 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 990 մլն 189 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 452 840 785 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8198 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3434 տոկոս:
Աճուրդին մասնակցել 6 դիլեր: