ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 11 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հունվարի 20-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT11074117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 346 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 330 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 16 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 982 741 480 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2106 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: