ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39199110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 214 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 114 մլն 800 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 932 427 158 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5565 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.1111 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և ·անձապետական պահառուն: