ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 14 ԱՈՒԴԻՏՈՐ
րապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 16-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 6 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 169 աուդիտոր: