ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԼՐԴ 265 ՄԼՆ ԴՐԱՄ
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 265մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 055 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 210 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 424 146 477 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3547 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.6097 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: