ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
Դեկտեմբերի 21-ին տեղի են ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 և AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդներ:
ՀՀ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, հետգնման ենթակա AMGN60163155 պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 818 մլն 483 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 720 409 494 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.0500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:
Նույն օրվա մյուս աճուրդի հետգնման ենթակա AMGN36093130 պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 223 մլն 655 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 733 063 695 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.7500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: