Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ
22/07/2011 16:53
Կիսվել

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ և թերություններ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` բացահայտվել են, մասնավորապես, հետևյալ դեպքերը.

– Խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները  կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել և սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով  թվով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել է կենսաթոշակների անհիմն  վճարումներ;

– Առանձին դեպքերում  խախտվել են  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և  ՀՀ կառավարության 2003թ  մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու»  կարգի պահանջները եւ  կենսաթոշակառուների ՀՀ-ից բացակայելու  եւ  տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ  չստանալու  դեպքերում  կենսաթոշակի վճարումները  դադարեցնելու փոխարեն   կատարվել են կենսաթոշակի  անհիմն վճարումներ` անհայտ անձանց:  

–  Բացի վերը նշվածից անհիմն վճարումներ են կատարվել նաև կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:

Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության կողմից և յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո: 

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01