ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` մայիսի 23-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13228117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 800 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 800 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 881 650 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9970 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: