ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱԽՇՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 29 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել 29 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT29144118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 982 մլն 842 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 982 մլն 842 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 939 512 542 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.4175 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.6000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: