ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 2 ՄԼՐԴ 819 ՄԼՆ 429 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1325A101 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 819 մլն 429 000 դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 659 մլն 429 000 դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 981 509 596 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե րությունը 7.4527 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ յունը` 7.6000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: